Ռեստորանի մասին & Լուսանկարներ
Անհատական և բարեհամբույր մոտեցում յուրաքանչյուր այցելուի նկատմամբ…
Անհատական և բարեհամբույր մոտեցում յուրաքանչյուր այցելուի նկատմամբ…
Օջախը խարհրդային տարիների ամենահեղինակավոր ռեստորաններից մեկն էր: Անցան տարիներ, փոխվեցին ճաշակները, Օջախ ռեստորանը վերաբացվեց 1996 թվականին նույն գաղափարախոսությամբ, բայց ավելի մեծ ասելիքով: Այն է՝ պահել ավանդականն ու զարգացնել հայկականը: Օջախի Վերնիսաժ կոչվող սրահում կազմակերպվում է հայ ժամանակակից նկարիչների ցուցահանդես-վաճառք: Նորաբաց Ձմեռային այգին ձեզ մի պահ կկտրի իրականությունից: Հոլանդիայից բերված յուրահատուկ բույսերի շնորհիվ դուք կզգաք ձեզ ինչպես հեքիաթային դրախտում: Այստեղ ևս կազմակերպվում են միջոցառումներ նախատեսված մինչև 100 հոգու համար: Վարդագույն դահլիճը նախատեսված է 200-250 հոգու համար: Հայաստանում հանդիսությունների ամենաընդարձակ սրահը Օջախ ռեստորանային համալիրում է՝ նախատեսված 700 հոգու համար: Օջախ ռեստորանում դուք կզգաք հայկական հյուրասիրությունը, խոհանոցի բազմազանությունն ու յուրահատկությունը: Օջախ ռեստորանում հյուրընկալ օջախի զգացողություն և բավարարվածություն են ստանում բոլորը:
Յուրաքանչյուր ռեստորան ունի իր ուրույն ձեռագիրը, մոտեցումն ու բնավորությունը: Օջախը պատկանում է այն ռեստորանների շարքին, որոնք ունեն անհատական և բարեհամբույր մոտեցում յուրաքանչյուր այցելուի նկատմամբ: Իսկ եթե մտահոգված եք սննդի որակով և փնտրում եք բարձր որակի սնունդ, որն էկոլոգիապես մաքուր է , ապա Օջախը Ձեզ դուր կգա:
Օջախ ռեստորանի ողջ տեսականին Ձեզ կդնի հաճելի ընտրության առջև, քանի որ բավականին դժվար է կողմնորոշվել բազմատեսակ և համեղ ուտեստների ընտրության հարցում: Ճաշացանկը Օջախ ռեստորանում բազմազան է և անկրկնելի։ Այս կարգախոսին չի դավաճանում նաև նորաբաց Օջախ Երևանը, որը լի է լուսավորությամբ և ջերմությամբ, անգամ դրսից գրավում է իր հարմարավետությամբ և ստեղծված ջերմ մթնոլորտով:
Օջախ Երևանը հիանալի, հարմարավետ վայր է ընտանիքի հետ ժամանցն անցկացնելու համար: Այստեղ առաջնային է համարվում յուրաքանչյուր այցելուի նկատմամբ անհատական մոտեցումը և նրա ցանկությունների իրականացումը:
Երևանի հենց սրտում առավոտից մինչ կեսգիշեր տիրում են հանգստությունն ու ջերմությունը: Յուրաքանչյուր մանրուքին այստեղ մոտենում են մեծագույն պատասխանատվությամբ, յուրաքանչյուր պահ դարձնում անմոռանալի՝ ստանալով հարմարավետության և բավարարվածության զգացողություն: Ամեն ինչ հավաք է, հարմարավետ և գեղեցիկ:
Անհատական և բարեհամբույր մոտեցում յուրաքանչյուր այցելուի նկատմամբ…
Յուրաքանչյուր ռեստորան ունի իր ուրույն ձեռագիրը, մոտեցումն ու բնավորությունը: Օջախը պատկանում է այն ռեստորանների շարքին, որոնք ունեն անհատական և բարեհամբույր մոտեցում յուրաքանչյուր այցելուի նկատմամբ: Իսկ եթե մտահոգված եք սննդի որակով և փնտրում եք բարձր որակի սնունդ, որն էկոլոգիապես մաքուր է , ապա Օջախը Ձեզ դուր կգա:Օջախ ռեստորանի ողջ տեսականին Ձեզ կդնի հաճելի ընտրության առջև, քանի որ բավականին դժվար է կողմնորոշվել բազմատեսակ և համեղ ուտեստների ընտրության հարցում: Ճաշացանկը Օջախ ռեստորանում բազմազան է և անկրկնելի։ Այս կարգախոսին չի դավաճանում նաև նորաբաց Օջախ Երևանը, որը լի է լուսավորությամբ և ջերմությամբ, անգամ դրսից գրավում է իր հարմարավետությամբ և ստեղծված ջերմ մթնոլորտով:Օջախ Երևանը հիանալի, հարմարավետ վայր է ընտանիքի հետ ժամանցն անցկացնելու համար: Այստեղ առաջնային է համարվում յուրաքանչյուր այցելուի նկատմամբ անհատական մոտեցումը և նրա ցանկությունների իրականացումը:Երևանի հենց սրտում առավոտից մինչ կեսգիշեր տիրում են հանգստությունն ու ջերմությունը: Յուրաքանչյուր մանրուքին այստեղ մոտենում են մեծագույն պատասխանատվությամբ, յուրաքանչյուր պահ դարձնում անմոռանալի՝ ստանալով հարմարավետության և բավարարվածության զգացողություն: Ամեն ինչ հավաք է, հարմարավետ և գեղեցիկ:
Օջախ ռեստորանում կարելի է նշել անձնական, գործնական միջոցառումներ, կազմակերպել ռոմանտիկ հանդիպումներ կամ պարզապես մասնակցել թեմատիկ երեկոներին՝ վայելելով հաճելի ժամանց ընկերների հետ: Այստեղ առաջարկվում են նաև նարգիլե և սիգար, որոնք կարող եք վայելել մեկ բաժակ թեյով կամ մեկ գավաթ սուրճով։ Սիգարների, նարգիլեի մեծ ընտրանին կօգնի արագ լիցքաթափվել օրվա ավարտին:Տաք ուտեստների շարքում Դուք կհանդիպեք հավի ֆիլե սնկի սոուսով, ինչպես նաև միս մեքսիկական ձևով: Հայտնի այս ուտեստում կատարելապես համադրվում են տավարի ֆիլեն սմբուկի, պղպեղի, լոլիկի, գազարի հետ՝ համեմված տոմատով և սխտորով, որը թողնում է անմոռանալի տպավորություն իր բացառիկ համով:Հատկապես հարկավոր է առանձնացնել Էսկալոպը ռոկֆորով և սնկի սոուսով, որը մեծ պահանջարկ է վայելում։ Տաք կերակուրների ցանկը կգերազանցի Ձեր պատկերացումները։ Հատկապես Դեվոլյեն կթոթափի Ձեր ամբողջ օրվա լարվածությունը։ Այն իրենից ներկայացնում է հավի ֆիլե, կարտոֆիլ, խավարտ, սունկ, ընկույզ, հոլանդական պանրի և մայոնեզի անհավանական միաձուլում։ Իսկ որ ամենակարևորն է հացը թխվում է հենց ռեստորանում:Ձեզ նաև ընձեռվում է անընդհատ թարմացվող լանչի հնարավորություն:Երբեմն երջանկության զգացում ունենալու համար բավարար է գեթ մի բաժակ կոկտեյլ։ Իսկ եթե ցանկություն կա նաև գտնվել բնությանը մոտ և վայելել Ձեր հանգիստն ու մեկ բաժակ սուրճը, ապա անպայման պետք է այցելել Օջախ Երևան։ Օջախը լրացնում է Իսահակյան փողոցի տարաբնույթ առաջարկները ։ Այն բնության մի մասնիկ է, որտեղ առավելագույնս կարելի է վայելել հանգիստը և օգտվել ոչ միայն կոկտեյլներից այլև համեղ խոհանոցից ։ Առանձնահատուկ է սուրճից պատրաստված կոկտեյլների տեսականին: Ընտրեք Ձեր քիմքին հարիր տարբերակ և վայելեք Կապուչինո առոմա, Կիտտի Օ՝Շիս, Էյֆելյան աշտարակ և մի շարք այլ համեղ կոկտեյլներ: Ընտրությունը թողնում ենք Ձեզ՝ համոզված լինելով, որ սխալված չեք լինի:Վայելեք ձևավորված ընտանեկան մթնոլորտ, որն ապահովում է որակ և առողջ սննդակարգ: Շաբաթական երկու անգամ Օջախում կազմակերպվում են live կատարմամբ երաժշտական ծրագրեր, ինչպես նաև կարող եք վայելել բացօթյա հեռուստադիտում: Հատկապես տղամարդկանց համար լավագույն վայրերից մեկն է, որտեղ կարող են հետևել իրենց սիրելի թիմերի ֆուտբոլային խաղերին:Օջախը ձգտում է լցնել իր հարկի տակ անցկացրած ամեն մի վայրկյանը՝առավոտից մինչև երեկո, որպեսզի դառնա “քո” ամենասիրելի ռեստորանը:Այցելեք Օջախ ռեստորան և համոզված եղեք, որ վերադառնալու եք կրկին ու կրկին։
Ձեզ հետ արդեն
տարի…